Ռոլս-Ռոյս

Անգլիական «Ռոլս-Ռոյս» ֆիրմայի մեքենաները աշխարհում հայտնի են որպես շքեղ, հարմարավետ և ապահով մեքենաներ: Այս բրենդի պատմությունը սկսվել է նրանից, որ մի օր Հենրի Ռոյսը` ֆիրմայի հիմնադիրներից մեկը, որոշել է ստեղծել մեքենա` հատուկ իր համար: Հետո նրան միացավ Չարլզ Ռոլսը, և այսպես ստեղծվեց «Ռոլս-Ռոյս» ֆիրման: Ի դեպ, մեքենայի ֆիրմային նշանը երկու «R» տառից է կազմված. սրանք հիմնադիրների ազգանունների առաջին տառերն են:

Առաջին Ռոլս-Ռոյսը ծնվել է 117 տարի առաջ: Իսկ մոտ 70 տարի առաջ «Ռոլս-Ռոյսը» թողարկեց մի նոր մոդել, որը նախատեսված էր Անգլիայի թագավորական ընտանիքի համար:

Այն շատ դանդաղընթաց` համարյա մարդու քայլքի արագությամբ կարող է շատ երկար տարածություն անցնել` առանց շարժիչի տաքանալու: Այսպես թագավորական ընտանիքը մեծ միջոցառումներին կարողանում էր ավտոմեքենայով շրջել ժողովրդի մեջ:

«Ռոլս-Ռոյս» ֆիրմայի շնորհիվ անգլիական ավտոմեքենաները հայտնի ու հարգված դարձան աշխարհում:

Հավանեցի՞ր. տարածիր