«Ջեյմս Ուեբբ» նորագույն տիեզերական աստղադիտակի հերթական լուսանկարներից մեկը կազմալուծում է Սատուրն մոլորակի տեսքի մասին մեր նախկին պատկերացումները։
Պարզվում է՝ ինֆրակարմիր լույսի տակ Սատուրնը սև գույն ունի, քանի որ օղակավոր մոլորակի մթնոլորտը զգակի չափով կլանում է այդ ճառագայթները, իսկ նրա օղակները, ընդհակառակը, պարունակելով մեծ քանակությամբ սառույցի բեկորներ, չափազանց վառ են երևում լուսանկարներում՝ ուժգին փայլելով։