✧ Ես քեզ ասում եմ՝ մի մարդու ցավն ամբողջ աշխարհի ցավն է: Եվ մի կնոջ սերը, որքան էլ նա անմիտ լինի, կարող է աստղերը, Ծիր Կաթինը շարժել: Ու ես քեզ սեղմում եմ իմ գրկում՝ որպես կորացող իրանը նավիս: Սիրո սարսափելի այդ ուսը, որ նման է սկսվող նավարկության…
✧ Ես երկար եմ մտածել խաղաղության խորհրդի մասին: Այն միայն աշխարհ եկող երեխաներից, հնձված արտերից, վերջապես դասավորված տնից կարող է բխել:
✧ Աշխարհն ամբողջովին փոխվում է մարդու համար, երբ նա իրեն Աստծո արքայության բնակիչ է զգում և հակառակը։
✧ Առաքինությունը ոչ թե թերությունների բացակայություն է, այլ մարդու կատարելագործման ուղին:
✧ Վատ է, երբ սիրտը հաղթում է հոգուն: Վատ է, երբ զգացմունքը հաղթում է ոգուն:
✧ Ցածր գործերը ցածր հոգիներ են ընտրում՝ որպես փոխադրամիջոց: Ազնիվ գործերն՝ ազնիվ հոգիներ:
✧ Մարդուն գրելը նման է նավ բեռնելուն: Բայց քիչ են նավերը, որ տեղ են հասնում: Մեծ մասը խորտակվում է ծովում: Քիչ են ֆրազները, որոնց արձագանքը հավետ չի մնում պատմության լռող օվկիանում: