110 հարկ ունեցող այս հսկա շենքը գտնվում է Ամերիկայի Չիկագո քաղաքում: Այն աշխարհի ամենաբարձր երկնաքերներից է: Այն նաև անվանում են «Ուիլիս Թաուեր»: Երկնաքերների հայրենիքը Չիկագոն է: Շատ տարիներ առաջ մեծ հրդեհն այրեց այս քաղաքի մեծ մասը: Երբ սկսեցին վերականգնել այն, պետք էր կարճ ժամանակում և քիչ ծախսերով շենքեր կառուցել: Բարձրահարկ շենքերի համար վերելակն արդեն հայտնագործվել էր: Այնպես որ հնարավոր էր կառուցել ավելի բարձրահարկ շենքեր, քան նախկինում էր:
Քաղաքում հայտնվեց առաջին հարյուրհարկանի շենքը՝ երկաթից ու պողպատից կառուցված «Սիրս Թաուերը»:
Շենքի համար օգտագործված պողպատը կբավականացներ 52 հազար ավտոմեքենա արտադրելու համար: Շենքի մակերեսը 418 000 քառակուսի մետր է, որ հավասար է 57 ֆուտբոլի դաշտի: Երկնաքերն ունի 104 վերելակ, 16 հազար պատուհան մուգ ապակուց, որոնք մաքրել հնարավոր է միայն հատուկ սարքերի միջոցով. ո՞վ կկարողանա աշխատել նման բարձրության վրա: