Վերլուծություն

Արփինե Մովսիսյան

Խ. Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոց

4-րդ դասարան

Սկզբում ես կարդացի «Իմաստուն հեքիաթներ» գիրքը։ Եվ հասկացա, որ խելացի մարդը  անպարտելի է, և որ նա խելացի է դառնում, երբ շատ է սովորում։

Բոլոր հեքիաթներում էլ կար այն միտքը, որ կրթված մարդը, որքան մեծանում, այնքան հարստանում է կյանքի փորձով, դառնում իմաստուն՝ մեկը, որից կարելի է շատ բան սովորել։

Ես հասկացա, որ մարդը ոչ միայն իր համար է ապրում, այլ նաև ուրիշների։ Նաև հասկացա, որ մենք պետք է լավ սովորենք, որ մեր ոտքը քարին չդիպչի, որ առանց մեր հարազատների չենք կարող ապրել, որ հիմար մարդն է լինում մեծամիտ, որ ճիշտ ընտրություն կատարելը կարևոր է բան է և այլն, և այլն։

Իմ կարդացած երկրորդ գիրքը «Զվարճալի հեքիթներ» ժողովածուն էր։ Ճիշտ է, դրանք զվարճալի էին, բայց ես շատ խղճացի այն մարդկանց, ովքեր հիմար էին, միամիտ, չտես, ինչի պատճառով էլ հայտնվում էին «զվարճալի» իրավիճակներում։

Ես այս գրքից հասկացա, որ ամեն օր մի բան պետք է սովորել և ուրիշներին էլ խորհուրդ տալ, որ կարդան ու սովորեն։

Այս գրքի շատ հեքիաթներ ես կարդացի իմ փոքր եղբոր համար, որը սովորում է առաջին դասարանում։ Ընկերուհիներիս նույնպես պատմեցի դրանց մասին և խորհուրդ տվեցի, որ մասնակցեն մրցույթին։

«Ուսուցողական հեքիաթներ» գիրքը ինձ առավել դուր եկավ։

Այդ ժողովածուի հեքիաթների մի մասը մենք դպրոցում սովորել էինք և վերլուծել։ Ես հասկացել էի, որ բացի մեր ծնողներից և ուսուցիչներից՝ կարող ենք սովորել նաև բնությունից, ընկերներից, տարբեր մարդկանցից, գրքերից, իսկ ավելի շատ՝ բարի հեքիաթներից։

Այս գրքից ուզում եմ առանձնացնել «Մոր սերը» հեքիաթը։ Սկզբում ես շատ զարմացա մոր խստության վրա, բայց հետո նրան շատ լավ հասկացա ու սիրեցի։

Վերջում ես կարդացի «Խելացի հեքիաթներ» գիրքը։

Այստեղ շատ հանդիպեցին ժողովրդական առած-ասացվածքներ, որոնք մենք օգտագործում ենք առօրյա խոսքում՝ «Ով աշխատի, նա կուտի», «Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի», «Բարությունը կապարե սիրտն էլ կփափկեցնի» և այլն։

Խելացի և իմաստուն հեքիաթները իրար շատ նման էին։ Դրանք մեզ հուշում են, որ խոհեմ և գրագետ մարդը կարող է ցանկացած իրավիճակից դուրս ելնել պատվով և ուրիշներին էլ ճիշտ ճանապարհի դնել։

Ես շատ գոհ եմ, որ կարդացի այս հեքիաթները։

Հավանեցի՞ր. տարածիր