Վինսենտ Վան Գոգ

Հոլանդացի նկարիչ Վան Գոգն այսօր աշխարհում ամենագնահատված ու սիրելի նկարիչներից է: Զարմանալի է, որ իր ապրած ժամանակ մարդիկ նրա նկարները չէին հասկանում ու չէին գնահատում: Եվ Վան Գոգն իրեն միայնակ էր զգում: Վան Գոգի նկարները տարբեր էին իր ժամանակի նկարիչների գործերից ու շատ ինքնատիպ էին:

Վան Գոգը յուրովի էր զգում աշխարհը և այդպես էլ նկարում էր:

Նա հանրաճանաչ դարձավ իր մահից հետո: Վան Գոգի նկարների արևոտ տրամադրությունն անմիջապես փոխանցվում է դիտողին: Նա նկարում էր բնությունը, գյուղացիներին ու գյուղական կյանքը: Եվ եթե նրա նկարած մարդիկ նույնիսկ տանջված ու տխուր դեմքերով են, միևնույն է՝ նրա բոլոր նկարներում գթություն ու ջերմություն կա:

Հավանեցի՞ր. տարածիր