Լրագրող Նատալի Մաքքեինը մի անգամ խնդրեց իր տատիկին, որը 5 զավակների մայր է, և 16 թոռան տատ, բացահայտել երեխաների դասիարակման իր գաղտնիքները: Ահա տատիկի խորհուրդներից մի քանիսը.
- Երեխաներին միշտ ասեք ճշմարտությունը: Նրանց հարցերին պատասխանեք այնքան հստակ, որքան կարող եք:
- Ձեր զավակների հանդեպ ձեր տածած հարգանքով օրինակ ծառայեք նրանց, թե ինչպես իրենք էլ պետք է ուրիշներին հարգեն:
- Սովորեցրե՛ք երեխաներին տարբեր բաներ պատրաստել կամ նորոգել ամենափոքր հասակից: Դա շատ կարևոր հմտություն է:
- Սովորեցրե՛ք նրանց ճիշտ սնվել. առողջ սննդակարգի պահպանումը պետք է բնական դառնա նրանց համար:
- Գործադրե՛ք բոլոր ջանքերը, որպեսզի չունենաք «առանձնահատուկ» սիրելի երեխա ձեր զավակների մեջ:
- Երբե՛ք մի համեմատեք ձեր երեխաներին ուրիշների հետ:
- Երբե՛ք մի ասեք բառեր, որոնք չեք կարող «հետ վերցնել»:
- Երեխաների համար պարտականություններ սահմանեք. զավակներն ընտանիքի մաս են և պետք է նրա համար ինչ-որ բան անեն:
- Թույլ մի՛ տվեք նրանց ծիծաղել ուրիշ երեխաների վրա:
- Սովորեցրե՛ք երեխաներին չտարվել նյութական արժեքներով. որքան նրանց շատ տրվի, այնքան քիչ կգնահատեն ունեցածը:
- Ձեր բոլոր զավակներին նույն կերպ վերաբերվեք, բայց հիշեք, որ նրանք տարբեր են: Խրախուսեք նրանց ինքնատիպությունը:
- Փորձե՛ք վերահսկել երեխայի համար կատարվող ծախսերը: Պետք չէ գնել ինչ պատահի, այլապես դուք կարող եք նրանց սովորեցնել ցոփության: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբեմն գումարը պետք է խնայել:
- Սովորեցրե՛ք նրանց լինել կոկիկ և մաքրասեր: Երեխաները պետք է կարողանան մաքրություն պահպանել:
- Աշխատեք ընթրել ողջ ընտանիքով որքան հնարավոր է հաճախ: Ընտանեկան ընթրիքը կարևոր է:
- Մի՛ ստիպեք երեխային շարունակել սնվել, երբ նա արդեն կշտացել են:
- Զրուցեք նրանց հետ ծերության մասին: Օգնեք նրանց հասկանալ, որ մի օր իրենք էլ ծերանալու են:
- Հիշե՛ք, որ դուք կատարյալ չեք, ինչպես և ոչ ոք:
- Մի՛ վիճեք երեխաների ներկայությամբ: Նրանք չպետք է լսեն, թե ինչպես են հայրիկն ու մայրիկն իրար դատում, փնովում:
- Գրկե՛ք նրանց և արտահայտեք ձեր սերն ամեն անգամ, երբ դա հնարավոր է:
- Երբ նրանք դեռահաս դառնան, հանձնե՛ք նրանց որդեգրման: Կատակ է: Վերաբերվե՛ք ձեր դեռահաս երեխային զգույշ և հարգանքով: Զգացնե՛լ տվեք, որ նրանք ունեն ոչ միայն ձեր սերը, այլև անկախություն: Երբ նրանց համար դժվարին իրավիճակ է, առե՛ք այն ձեր հսկողության տակ:
- Մենք սովորում ենք սխալների վրա: Դրանք մեզ ավելի ուժեղ են դարձնում, ավելի լավը և խելացի: Թող որ ձեր երեխաները սխալվեն: Իսկ եթե ամեն բան ընթանա ոչ այնպես, պարզապես ասեք, որ կատարվողը ձեզ դուր չի գալիս և ոչ թե՝ «Դու ամեն ինչ սխալ ես անում»:
- Հիշեցրե՛ք ձեր զավակներին, որ նրանք միշտ լինելու են միմյանց քույրեր և եղբայրներ: Ինչ էլ որ պատահի: Խրախուսե՛ք նրանց մտերմությունը:
- Սովորեցրե՛ք նրանց առատաձեռնության: Եթե ինչ-որ իր նրանց այլևս պետք չէ, ապա թող այն նվիրեն ուրիշի, և վերջինս իրեն երջանիկ կզգա:
- Ասացե՛ք երեխաներին, որ սիրում եք նրանց: Ամեն առավոտ և ամեն երեկո: Դա պարտադիր է:
- Օգնությո՛ւն խնդրեք, եթե դրա կարիքն եք զգում:
- Փայայե՛ք երեխաներին սիրով, այլ ոչ թե առարկաներով:
- Թույլ մի՛ տվեք նրանց խրոխտանալ ձեր հանդեպ: Հակառակ պարագայում դեռահասության տարիքում ձեզ խելագարության կհասցնեն: Նրբորեն հիշեցրեք նրանց, թե ով է գլխավորը:
- Երբ երեխաները վիճում են, բաժանեք նրանց և հիշեցրե՛ք, թե որքան կարևոր են իրենք միմյանց համար: Ասացեք, որ այդ «չարությունը» նրանք արել են ոչ դիտավորյալ, և ժամանակ տվեք խաղաղվելու համար:
- Հիշե՛ք, որ ձեր վարքը երեխայի համար դերախաղի օրինակ է: Այնպես որ եղեք լավ օրինակ:
- Արե՛ք ամեն բան, բայց երբեք մի՛ համեմատեք ձեր ջանքերն այլոց հետ:
- Թույլ տվեք երեխաներին որոշակի անկախություն ունենալ: Մի՛ նստեք նրանց շնչին:
Սովորեցրե՛ք ձեր զավակներին լինել երախտագետ հարազատներ ազգականների հանդեպ:
Նյութի աղբյուրը՝ այստեղ: