Մի փոքրիկ աղջիկ նստած էր ճամեզրին։ Նա շատ չարաճճի էր։ Նստած մտածում էր, թե ինչու են իր բոլոր դասընկերները խելացի, իսկ ինքը՝ ծույլիկ։ Նա մտածեց, մտածե՜ց և որոշեց՝ վրեժ լուծի իր խելացի ընկերներից։
Երբ հասավ դպրոց, բոլորը պատրաստ էին դասին։
Ուսուցիչը ներս մտավ և հարցրեց, թե ով է փշրել կավիճը և լցրել հատակին։ Երեխաները զարմացան, նրանք տեղյակ չէին։ Ապա ուսուցիչը հարցրեց, թե ով է կեղտոտել գրատախտակը։ Նա բարկացավ, անգամ անկյուն կանգնեցրեց երեխաներին։ Հետո պատահմամբ լսեց ծույլ աշակերտի փսփսոցը և նրան դուրս արեց դասարանից։ Երեխան լալիս էր․ նա տուն եկավ, արագ-արագ կատարեց դասերը և վերադարձավ դպրոց։ Նա մոտեցավ ուսուցչուհուն և լաց լինելով ասաց, որ հասկացել է իր սխալը, ներողություն խնդրեց։
Ասացվածք․ երբ մարդիկ ինչ-որ բան են ուզում անել, պետք է մտածեն, նոր անեն։
Գոհարա Գրիգորյան
7 տարեկան, Արմավիրի մարզ, գ․ Խորոնքի դպրոց