ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Սիլվա Կապուտիկյանի մանկական բանաստեղծությունները տասնամյակներ շարունակ եղել են ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողի ուղեկիցը, տարբեր սերունդների բազմահազար մանուկների հոգում սերմանել բարին, վեհն ու գեղեցիկը: Սույն հրատարակությունը հերթական մի քայլ է՝ կրկին անդրադառնալու բանաստեղծուհու անմահ ստեղծագործությանը և նորովի գեղեցիկ պատկերազարդ ձևավորմամբ երեխաներին ներկայացնելու հայ մանկագրության սիրված և ընթերցվող կապուտիկյանական էջերը:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: