Ինչո՞ւ է անհրաժեշտ քունը։ Քնելիս մեր մարմինը վերականգնվում է երկար օրվա հոգնությունից հետո և էներգիայի պաշար կուտակում հաջորդ օրվա համար:
Քնի ընթացքում մեր շնչառությունը դառնում է դանդաղ և խորը: Սիրտը բաբախումները պակասում են, արյան ճնշումը՝ նվազում: Ձեռքերն ու ոտքերը ծայրաստիճան թուլանում են, ինչն անհնար կլիներ, եթե արթուն ժամանակ: Ուրեմն՝ ամենախաղաղ հանգիստը արթուն վիճակում չի կարող մեզ տալ այն, ինչ տալիս է քունը:
Բայց ամենակարևորն այն է, որ երազում ուղեղը իրեն նախապատրաստում է հաջորդ օրվան, «կարգի է բերում», մշակում օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունը: Սա է պատճառը, որ բավականաչափ քնելը շատ կարևոր է: Երեխաներն ավելի շատ քնի կարիք ունեն, քան մեծահասակները, քանի որ քունը նպաստում է նրանց աճին:
Մարդը կարող է ավելի երկար ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե նրան ընդհանրապես թույլ չտան քնել, ապա նա շուտով կարող է մահանալ:
Հետաքրքրական է, որ ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում։ Ըստ հետազոտության՝ մարդկանց 12 տոկոսը տեսնում է միայն «սև-սպիտակ» երազներ։