Օդապարուկ

Օդապարուկը ծնվել է Չինաստանում՝ շա՜տ դարեր առաջ: Օդապարուկ թռցնելն անչափ սիրելի ու տարածված զբաղմունք է դարձել աշխարհի շատ երկրներում: Այդ արվեստին այնքան լուրջ են վերաբերվում, որ օդապարուկ նկարազարդելու և թռցնելու բազմաթիվ փառատոներ են անցկացվում:

Իսկական օդապարուկը պատրաստում են հատուկ փայտից՝ բամբուկից, և հատուկ թղթից:

Օդապարուկ թռցնելու համար անհրաժեշտ է ազատ, բաց տարածություն՝ առանց հաղորդալարերի: Պետք է թեթև քամի: Լավ կլինի, եթե օդապարուկը թռցնես ընկերոջդ հետ:

Օդապարուկը պետք է կառավարես զգալով: Պարզապես վարժվել է պետք: Եթե փորձես, շուտով կզգաս, որ կամաց-կամաց սկսում ես հմտանալ և տիրապետել օդապարուկ թռցնելու գեղեցիկ արվեստին:

Բարի ճանապա՜րհ քեզ, իմ ուրա՜խ օդապարուկ…

Ամառային տաք քամինե՜ր եմ մաղթում քեզ…

Հավանեցի՞ր. տարածիր