Օվկիանոսներն ու ծովերը

Երկրագնդի մակերևույթի մեծ մասը՝ երկու երրորդից ավելին, պատված է ջրով։ Մեր մոլորակի ուղիղ կեսը ծածկում է միայն Խաղաղ օվկիանոսը՝ իր 161 միլիոն 760 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով։ Նրա միջին խորությունն անցնում է 4 հազար կիլոմետրը։ Եվ հիմա պատկերացրեք՝ ծանոթ ու անծանոթ ինչիպիսի կենդանական աշխարհ կլինի այնտեղ ապրելիս։

Երկրորդ խոշոր օվկիանոսն Ատլանտյանն է՝ 106 միլիոն 460 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով։ Այն Ամերիկան բաժանում է Եվրոպայից և Աֆրիկայից։ Այս օվկիանոսի հատկապես հյուսիսային հատվածով, հասկանալիորեն, շատ են թռչում ինքնաթիռները, և անցնում նավերը։

Սակայն երկրագնդի վրա կան ջրային այլ ծածկույթներ ևս, որոնք զարմանք ու հիացմունք են առաջացնում։ Նշենք դրանցից մի քանիսը։

Սկոշա ծովը, օրինակ, որ գտնվում է մոլորակի հարավային բևեռում, լի է իր մակերևույթին լողացող հսկա սառցաբեկորներով, որոնք կարելի է շփոթել կղզիների հետ։ Այստեղ, անշուշտ, կան նաև իսկական կղզիներ և շատ են, բայց նրանք քարքարոտ են ու ցրտաշունչ։ Այդ պայմաններում ապրում են տարատեսակ պինգվինները՝ հարյուրավոր ու հազարավոր քանակներով։

Իսկ ծանծաղ Հյուսիսային ծովում կարելի է տեսնել իսկական կավճե ժայռեր։ Ի դեպ, Ճավայի ծովում էլ, որ նույնպես ծանծաղ է, կան կարծր գրանիտի կղզիներ։

Կան տաք արևադարձային ծովեր, օրինակ՝ չքնաղ Կորալյան ծովը Ավստրալիայի ափին։ Այն մի անձեռակերտ հրաշք է՝ իր ջի՜նջ ու կապույտ ջրերով ու բազմաթիվ գեղեցիկ կղզիներով, որտեղ ո՛չ քաղաք կա կառուցված, ո՛չ որևէ այլ բնակավայր։

Կարմիր ծովն էլ, որ գտնվում է Աֆրիկայի և Ասիայի միջև, իր անունը ստացել է ջրիմուռների պատճառով, որոնք նրան կարմրավուն գույն են հաղորդում։

Իսկ Ասիայի արևելյան մասում՝ Կորեայից արևմուտք, գտնվում է Դեղին ծովը։ Այն իսկապես դեղին երանգ ունի, որովհետև չինական Հուանհե գետը ծով է բերում դեղնավուն կրաքարային ապար։

Հեռավոր Արևելքում գտնվող Հարավչինական ծովն էլ տեղ-տեղ կանաչ գույն ունի։ Նրա հարավային հատվածում գտնվող Հալոնգի ծովախորշը լի է ժայռ-կղզիներով։

Ծովերը շատ են, բոլորի մասին միանգամից նշել չի լինի, բայց պետք է գիտենալ, որ առանց նրանց (առհասարակ, առանց ջրի) մոլորակի վրա կյանք լինել չէր կարող։

Հավանեցի՞ր. տարածիր