Մինչև 474 թվականը հռոմեական կայսրերը իրենց թիկնապահներին ընտրելիս, հաշվի առնելով մարդկանց արժանիքները, նախապատվությունը տալիս էին հայերին։
Պրոկոպիոս Կեսարացի
6-րդ դարի բյուզանդական պատմիչ
Հայաստանը մեծ և բարենպաստ երկիր է…
Քսենոֆոն
հին հույն պատմիչ և զորավար
Հայերին բոլոր հնարավոր միջոցներով շահագրգռել և օժանդակել, որտեղ անհրաժեշտ է՝ նրանց մուտքը ավելի խրախուսելու համար:
Պետրոս Մեծ
համայն Ռուսիո առաջին ցար
Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել…
Դարեհ Առաջին
Աքեմենյան Պարսկաստանից արքա
Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է…
Ջորջ Բայրոն
19-րդ դարի անգլիացի բանաստեղծ
Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է, գոյատևման փորձություն…
Ֆրիտյոֆ Նանսեն
նորվեգացի հումանիստ
Մենք հիացած ենք Հայաստանի հին մշակույթի հռչակով։ Այդպիսի հին ձեռագրեր Չինաստանում շատ քիչ են։
Մաո Դուն
չինացի գրող, հասարակական գործիչ
Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ…
Օսիպ Մանդելշտամ
ռուս բանաստեղծ
Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է՝ հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը։
Ֆրանց Վերֆել
Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է:
Վալերի Բրյուսով
ռուս բանաստեղծ
Հայաստանն աստվածաշնչյան երկիր է։ Նրա ընդերքում եռում է կյանքը։ Դրա համար էլ այստեղ այսքան տաք հող է, այսքան տաք ջուր։ Հայաստանի ընդերքում ես կյանք եմ զգում։
Անդրեյ Տարկովսկի
ռուս ռեժիսոր