Ֆերարի

Ավտոարշավ սիրո՞ւմ ես: «Ֆերարի» մրցարշավային մեքենաների մասին գիտե՞ս: Նրանք լավագույնն են բոլոր ավտոմրցումներում:

Այդ մեքենաները ստեղծել է իտալացի ավտոկոնստրուկտոր Էնցո Ֆերարին:

Էնցոն փոքր հասակից տարված էր մեքենաներով և ավտոմրցումներով: Հայրն իր երկու որդիներին հաճախ էր տանում մրցարշավներ նայելու: Տղան երազում էր անվանի մրցարշավորդ դառնալ:

20 տարեկանում իրականացավ նրա երազանքը. Էնցոն առաջին անգամ մրցարշավի մասնակցեց: Իսկ 10 տարի անց որոշեց նաև ավտոմեքենաներ արտադրել: «Ալֆա Ռոմեո» ընկերությանը կից՝ նա հիմնադրեց իր «Ֆերարի թիմ» ընկերությունը: Վերաձևելով «Ալֆա Ռոմեո» ֆիրմայի շարժիչը, թափքը և այդ ամենը հարմարեցնելով մրցարշավային մեքենայի պահանջներին՝ Ֆերարին ստեղծեց իր մոդելը և հավաքեց մրցարշավորդների իր թիմը:

Ֆերարիի թիմի տղաները, մասնակցելով 22 մրցարշավի, 8 անգամ գրավեցին առաջին տեղը:

Հավանեցի՞ր. տարածիր