10 հայտնագործություն

Մարդկության պատմությունը նաև գիտական հայտնագործությունների պատմություն է, որն աշխարհն ավելի «տեխնոլոգիական» է դարձրել: Ներկայացնում ենք մարդու գյուտերից տասը, որոնք հատկապես առանցքային դեր են ունեցել քաղաքակրթության վրա, և որոնցից մենք օգտվում են մինչ օրս: Դրանցից որոշները, անխոս, դրականորեն են փոխել մարդու կյանքը, որոշները պարզապես այն ավելի հարմարավետ են դարձրել (լա՞վ է դա, թե՞ վատ՝ ամեն մեկն ինքն է որոշում, քանի որ հարմարավետությունը կարող է նաև ծույլ դարձնել), իսկ երբեմն էլ, ցավոք, նույն գիտական հայտանգործությունը կիրառվում է նաև բոլորովին ոչ նպատակային։

1. Պենիցիլին

Շոտլանդացի գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգն աշխարհի այս առաջին հակաբիոտիկը հայտնագործել է 1928 թվականին: Եթե դա տեղի չունենար, ապա մարդիկ, ամենայն հավանականությամբ, մինչ օրս կմահանային այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ստամոքսի խոցը, ատամի բորբոքումը, անգինան, քութեշը, մանրէածին հիվանդությունները, դեղնախտը և այլն:

2. Մեխանիկական ժամացույց

Գյուտարարը համարվում է չինացի մաթեմատիկոս Ի Սինը (723 թ.): Այս «ինովացիոն» հայտնագործությունը յուրաքանչյուր մարդու հնարավություն տվեց ավելի հեշտ, արագ ու ճշգրիտ իմանալ օրվա ժամը և ըստ այդմ՝ կազմակերպել իր կյանքը:

3. Պտուտակավոր պոմպ

Կարծիք կա, որ Հին Հունաստանի ամենանշանավոր գիտնականներից մեկը՝ Արքիմդն է ստեղծել առաջին պոմպը, որը խողովակով ընդերքից դուրս էր քաշում ջուրը: Դա հեղափոխական ազդեցություն ունեցավ հողագործության զարգացման վրա:

4. Ձգողականության ուժի բացահայտումը

Նյուտնի պատմությունը հայտնի է բոլորին: Հիշեցնենք միայն, որ հռչակավոր խնձորը նրա գլխին է ընկել 1664 թվականին, ինչից հետո գիտնականը մեկեն հասկացավ իրերի վայր ընկնելու, ինչպես նաև մոլորակների՝ Արեգակի շուրջը պտտվելու ֆիզիկական պատճառը:

5. Պաստերիզացում

Պաստերիզացումը կենսամթերքի վարակազերծումն է մինչև 100 C° տաքացնելու միջոցով: Հայտնագործությունը կատարել է ֆրանսիացի գիտնական Լուի Պաստերոմը 1860-ական թվականներին: Գյուտը կիրառելի է հատկապես կաթի, գինու և գարեջրի մանրէազերծման համար՝ պաշտպանելու մարդկանց բազում հիվանդություններից:

6. Շարժիչ

Առաջին շարժիչը, որը արդյունաբերական հեղափոխության հիմքը դարձավ, ստեղծվել է ոչ միանգամից, այլ կատարելագործվել է շուրջ 100 տարի անընդմեջ՝ երեք բրիտանացի գիտնականների կողմից՝ Թոմաս Սևերիի, Թոմաս Նյուկոմենի և վերջապես՝ Ջեյլս Վատտի:

7. Էլեկտրականություն

Էլեկտրականության հայտնագործման հեղինակը անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյն է, որը բացահայտել է նաև էլեկտրամագնիսական ինդուկցիայի, վանողության և էլեկտրոլիզի սկզբունքները: Իր փորձերի արդյունքում Ֆարադեյը ստեղծեց նաև էլեկտրաէներգիա արտադրող առաջին գեներատորը:

8. ԴՆԹ

Շատերը կարծում են, թե ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), որը օրգանիզմների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու է, բացահայտել են ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնը և անգլիացի ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը 1950-ականներին, մինչդեռ իրականում այն առաջին անգամ հայտանբերվել է դեռ 1860-ականներին՝ շվեյցարացի քիմիկոս Ֆրիդրիխ Միշերի կողմից: Այնուհետև՝ այդ բացահայտմանը հաջորդած տասնամյակների ընթացքում, մյուս գիտնականներն իրականացրել են անհամար հետազոտություններ, որոնք օգնեցին հասկանալու՝ ինչպես են օրգանիզմները միմյանց փոխանցում իրենց գեները և ինչպես են դրանք «կառավարում» բջիջների աշխատանքը:

9. Անզգայացում

Բավական արդյունավետ ցավազրկման միջոցներ կիրառվել են դեռևս Ք. հ. 70 թվականից, բայց միայն 1847 թվականին ամերիկացի վիրաբույժ Հենրի Բիգելոուն նկատեց, որ եթերն ու քլորոֆորմը անզգայացման ուժեղ հատկություն ունեն: Այդպիսով՝ խիստ ցավոտ վիրաբուժական միջամտությունները դարձան անհամեմատ ավելի տանելի:

10. Ռենտգենյան ճառագայթում

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Քոնրադ Ռենտգենն այս ճառագայթը բացահայտել է 1895 թվականին, երբ հետազոտում էր էլեկտրական հոսանքի անցումը խիստ թույլ ճնշմամբ գազի միջով: Ռենտգենյան ճառագայթման շնորհիվ հնարավոր դարձավ «թափանցելու» օրգանիզմի մեջ և արագ հայտնաբերելու նրա հիվանդությունը կամ վնասվածքը: Մյուսկ կողմից, սակայն, հայտնի է, որ այս ճառագայթի հաճախակի կամ մեծ «չափաբաժնով» կիրառումը վնասակար է մարդու համար։

Հավանեցի՞ր. տարածիր