12 փաստ ծաղիկների մասին

  1. Աշխարհի ամենափոքր ծաղիկը պատկանում է դրախտայինների ընտանիքին և ունի ընդամենը 1 միլիմետր տրամագիծ։ Իսկ մոլորակի ամենամեծ ծաղիկը՝ Արնոլդի ռաֆլեզիա անվամբ, ունի 91 սատնտիմետր տրամագիծ և կշռում է 11 կիլոգրամ։
  2. Սպիտակ ծաղիկներն իրականում պարզապես զուրկ են որևէ գունային պիգմենտից․ անգույն են և ամբողջությամբ արտացոլում են արևի լույսը։ Սև ծաղիկներ նույնպես չկան․ դրանք կա՛մ մուգ կապույտ, կա՛մ մուգ մանուշակագույն են լինում։
  3. Մեղուները կարողանում են տարբերել նեկտարով և առանց նեկտարի ծաղիկները ուլտրամանուշակագույն ճառագայթները տեսնելու շնորհիվ։
  4. Այսօր մարդիկ ստանում են վարդի շուրջ 50 հազար տեսակ։ Այն ամենատարածված ծաղիկն է՝ նվիրելու համար։ Վարդը շատ տարածված է նաև որպես խորհրդանիշ․ նրա պատկերը կարելի է տեսնել աշխարհի ամենատարբեր զինանշանների վրա։
  5. Աշխարհի «ամենատարեց» վարդը 1000 տարեկան է։ Այն աճում է Գերմանիայի Հիլդեսհայմ փոքրիկ քաղաքում։ Չնայած պատկառելի տարիքին՝ այս վարդը շարունակում է ծաղկել ամեն տարի։
  6. Հասմիկը համարվում է ձիթենու ազգակիցը, թեպետ արտաքնապես նրանք բոլորովին նման չեն։
  7. Գիտնականներն ապացուցել են, որ ծաղիկները տարբեր կերպ են «վերաբերվում» մարդկանց՝ զվարթորեն ծաղկելով կամ ոչ՝ կախված այն բանից, թե վերջիններս իրենք ինչպես են նրանց վերաբերվում։
  8. Գիտե՞ք, որ դեռ 1600-ականներին Հոլանդիայում կակաչի սոխուկները ավելի արժեքավոր էին համարվում, քան ոսկին:
  9. Կապույտ ծաղիկներից պատրաստված հյութը հին ժամանակներում օգտագործվել է որպես սոսինձ:
  10. Անժելիկա ծաղիկը Եվրոպայում հարյուրամյակներ շարունակ օգտագործվել է որպես բուժանյութ մի շարք հիվանդությունների համար: Հավանաբար այդ պատճառով է ծաղիկը կոչվել անժելիկա, որ նշանակում է հրեշտակ։
  11. Հին Հռոմում գլադիոլուսը նմանեցրել էին մենամարտող գլադիատորների թրերին: Գիտնականը, ով նկատել էր դա, ծաղիկն անվանեց գլադիոլուս, որ լատիներենից թարգմանաբար հենց թուր է նշանակում: Հավանաբար նույն բառից էլ առաջացել է հենց գալդիատոր-ը։
  12. Կակաչի սոխուկները կարող են ուտեստներում փոխարինել իրական սոխին:
Հավանեցի՞ր. տարածիր