12 օգտակար միտք երեխաների մասին

  1. Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք (Փ. Յուվենալ)։
  2. Սովորեցրո՛ւ երեխաներիդ լռել․ խոսել նրանք իրենք էլ կսովորեն (Բ. Ֆրանկլին)։
  3. Երեխաները ամեն ինչ ուշադիր լսում են այն ժամանակ, երբ խոսում են ոչ իրենց հետ (Է․ Ռուզվելտ):
  4. Երեխայի ժամն ավելի երկար է, քան ծերունու օրը (Ա. Շոպենհաուեր)։
  5. Երեխային պատժելու իրավունք չունի նա, ում երեխան չի սիրում (Ջ. Լոք)։
  6. Խնայե՛ք ձեր երեխաների արտասուքները, որպեսզի նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին (Յ. Կոմենսկի)։
  7. Զգուշացե՛ք ստոր վարքագծով, առավել ևս անտեղի ներողամտությամբ ձեր երեխաներին կործանելուց (Ջ. Չոսեր):
  8. Թող երեխայի առաջին դասը լինի հնազանդությունը, այդ դեպքում երկրորդը կլինի այն, ինչ դու անհրաժեշտ ես համարում (Թ. Ֆուլլեր):
  9. Երեխաներին չես վախեցնի խստությամբ. նրանք տանել չեն կարողանում միայն սուտը (Լ. Տոլստոյ):
  10. Գիտե՞ք, թե որն է ձեր երեխային դժբախտ դարձնելու ամենահաստատ ձևը․ նրան ոչ մի բանում չմերժվելուն ընտելացնելը (Ժ․ Ժ․ Ռուսո)։
  11. Ձեր երեխային կուռք մի՛ դարձրեք․ երբ նա մեծանա, զոհեր կպահանջի (Պ. Բուաստ)։
  12. Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ պահում են իրենց այնպես, ինչպես մենք մեզ տանը (Դեմոկրիտես)։
Հավանեցի՞ր. տարածիր