Skip to content
- Մարդու մարմնի միակ մասը, որտեղ արյուն չի մատակարարվում, աչքի եղջերաթաղանթն է․ այն թթվածին է ստանում անմիջապես օդից։
- Մարդու ուղեղի նյարդային ազդակը շարժվում է 274 կմ/ժ արագությամբ։
- Մեր արյունատար անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100 հազար կմ։
- Ծարավի զգացողությունն առաջանում է, երբ օրգանիզմը կորցնում է իր քաշի 1%-ի չափ ջուր։ 5%-ի կորուստը կարող է հանգեցնել գլխապտույտի, իսկ 10%-ինը՝ մահվան։
- Խնձորի և բանանի հոտն օգնում է նիհարելու։
- Մարդու օրգանիզմում ապրող մանրէների ընդհանուր քաշը կազմում է 2 կգ։
- Գոյություն ունի շուրջ 100 վիրուս, որոնք հարբուխ են առաջացնում։
- Ձեռքերի եղունգներն աճում են 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինը։
- Մեր օրգանիզմն ունի շուրջ 2 000 համային ռեցեպտոր։
- Մեր աչքը ունակ է տարբերելու մոտ 10 միլիոն գունային նրբերանգ։
- Մարդու սիրտն այնպիսի ճնշմամբ է արյունը մղում օրգանիզմի մյուս հատվածներ, որ այն կարող էր հասնել քառահարկ շենքի բարձրության։
- Երեխաներն ամենաարագը մեծանում են գարնանը։
- Երբ մարդը ժպտում է, նա օգտագործում է 17 մկան, մինչդեռ երբ զայրացկոտ տեսք է ընդունում, գործածում է 43-ը։
- Օդանավով թռիչքի ընթացքում մազերի աճի արագությունը կրկնապատկվում է։
- Մարդու ողջ կյանքի ընթացքում նրա սիրտը բաբախում է մոտավորապես 3 միլիարդ 300 միլիոն անգամ։