1. Սկյուռն աշխարհի լավագույն «այգեպանն» է: Մոլորակի վրա միլիոնավոր ծառեր բուսնում են միայն այն բանի շնորհիվ, որ սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են թաքցրել սնվելու համար հավաքած սերմերը:
2. Փղի ատամը կարող է կշռել մինչև 9 կիլոգրամ:
3. Մրջյունները երբեք չեն քնում: Փոխարենը նրանք «հանգստանում» են օրական երկու անգամ՝ 8-ական րոպե: Սակայն թագուհի մրջյունի օրական «հանգիստը» կազմում է 90 րոպե:
4. Բասենջի շներն այդ կենդանիների միակ ցեղատեսակն են, որոնք չեն հաչում:
5. Եթե սպիտակ արջն ու առյուծը մենամարտեն, ապա կհաղթի սպիտակ արջը:
6. Ծովառյուծները ջրում կարող են մինչև 2 ժամ շունչ պահել:
7. Ընձուղտը ձայնալարեր չունի, դրա համար էլ նա միշտ «լուռ» է:
8. Զեբրերը վազում են զիգզագաձև, որպեսզի փրկվեն գիշատիչներից:
9. Զատիկները սնվելուց հետո մաքրում են մնացորդները:
10. Որորը կարողանում է ծարավը հագեցնել աղի ջրով: Այս թռչունն ունի հատուկ գեղձեր, որոնք հեռացնում են աղն օրգանիզմից:
11. Ծովաձիուկները լողում են «ձեռք ձեռքի տված». նրանք իրար են կապում իրենց պոչիկները:
12. Քարարծիվները կարող են սլանալ ավելի քան 250 կիլոմետր ժամ արագությամբ:
13. Նորածին փիղը կշռում է մոտ 100 կիլոգրամ:
14. Թագավորական պինգվինները կարող են ջրում սուզվել 500 մետր և շունչ պահել մինչև 18 րոպե:
15. Մեղվի բզզոցն առաջանում է նրա չորս թևիկների շարժից, որոնք մեկ րոպեում կատարում են 11 400 թափահարում:
16. Լամաները կճղակներ չունեն:
17. Ուղտը կարող է ջուր չխմել մինչև երկու շաբաթ:
18. Մեկ ամենաժրաջան մեղուն ողջ կյանքի ընթացքում պատրաստում է ընդամենը թեյի գդալի մեկ տասներկուերրորդ ծավալի չափ մեղր:
19. Որոշ թիթեռներ լինում են հասուն մարդու ափի չափ:
20. Սագերը շատ են սիրում հապալաս: