ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ այս վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից: «20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորությունների գունագեղ աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի խորհրդավոր կերպարով:
Տպագիր տարբերակը կարող եք գնել
այստեղ:
այստեղ: