2021 թ․ ամենապահով ավոտմեքենաները

Ճանապարհային անվտանգության ապահովաման ինստիտուտը (ԱՄՆ) ներկայացրել է 2021 թ․ ամենաապահով ավտոմեքենաներից առաջին 90-ը։ Դրանցից 49-ն արժանացել են «Top Safety Pick+» մրցանակին, իսկ 41-ը՝ պարզապես «Top Safety Pick»։

Թեստային վրթաներով ստուգումների արդյունքում՝ ամենաշատ մրցանակները ստացել են «Hyundai Group» («Hyundai», «Kia» և «Genesis») ընկերության ավտոմեքենաները (թվով 12 մոդել):

Սակայն կոնկրետ «Top Safety Pick+» մրցանակին ավելի շատ արժանացել են «Volvo» ընկերության մեքենաները։ Ընկերությունը հիշյալ պարգևը ստացել է մոդելների ողջ ցուցակով՝ ներառյալ «Recharge»-ը։

Ցանկից դուրս են մնացել «Mitsubishi»-ի ներկայացրած բոլոր մոդելները, իսկ «General Motors»-ին միայն մեկ մրցանակ է բաժին ընկել։ Թեպետ երկու ընկերություններն էլ խոստացել են աշխատել իրենց արտադրանքների կատարելագործման ուղղությամբ։

Հավանեցի՞ր. տարածիր