Ամենակոպիտ սխալներից մեկն այն համոզմունքն է, թե մանկավարժությունը գիտություն է երեխայի, այլ ոչ թե մարդու մասին։
Յանուշ Կորչակ
(լեհ բժիշկ, մանկավարժ և գրող)
Ուսուցչին ուղղված ամենամեծ գովեստն այն է, երբ գովում են իր աշակերտին:
Շառլոտ Բրոնտե
(անգլիացի գրող)
Յուրաքանչյուր ոք, ով հիշում է իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդներն ու տեխնիկան։
Սինդի Հուք
(Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր)
Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը:
Հենրի Ադամս
(ամերիկացի գրող և պատմաբան)
Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները երազել միայն կարող են:
Ուինսթոն Չերչիլ
(Մեծ Բրիտանիայի վարչապետ)