5 փաստ տիեզերագնացների մասին

  1. Տիեզերագնացների համար նախատեսված ատամի մածուկներն ուտելի են, որովհետև անկշռության պայմաններում ատամները լվանալուց հետո նրանք ստիպված են փրփուրը կուլ տալ։
  2. Անկշռության հետևանքով տիեզերագնացների ողնաշարը ձգվում է, և նրանց հասակը մի փոքր ավելանում է։
  3. Բաց Տիեզերքում ամենաերկար մնացած մարդը Անատոլի Սոլովյովն է․ նա այնտեղ անցկացրել է ընդհանուր առմամբ 82 ժամ 22 րոպե:
  4. Տիեզերագնացների սննդի մեծ մասը մածուցիկ վիճակում է, քանի որ այդպես հեշտ է այն ընդունելը անկշռության պայմաններում։
  5. Երկիր վերադառնալով՝ տիեզերագնացները դժվարությամբ են քայլում և հաճախ մինչև իսկ ստիպված են վերականգնողական շրջան անցնել։ Տիեզերքում գտնվելու ընթացքում մարդու ոսկորները դառնում են ավելի փխրուն կալցիումի կորստի պատճառով։
Հավանեցի՞ր. տարածիր