7 երկիր, 7 բացառիկություն

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում բանտարկված են ամենամեծ թվով մարդիկ: Այս երկրում ապրում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչության 5 տոկոսը, բայց աշխարհի բոլոր բանտարկյալների 25 տոկոսը՝ 2.2 միլիոն մարդ:

2. Ֆրանսիա

Ֆրանսիան ունի ամենաշատ ժամային գոտիները: Թեպետ կան տարածքով շատ ավելի մեծ պետություններ, սակայն մոլորակի վրա իր դիրքի արդյունքում Ֆրանսիան է, որ ունի ամենամեծ թվով ժամային գոտիները՝ 12: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ը ունի 11 ժամային գոտի, իսկ Ռուսաստանը՝ 9:

3. Սոմալի

Սոմալին աշխարհի «ամենաանհանգիստ» երկիրն է: Այն ամենառազմականացված պետությունն է, որ շարունակ հարձակվում է հարևան երկրների վրա: Սոմալիում մարդիկ ապրում են ոչ միայն մշտական պատերազմների, այլև անդադար հեղափոխությունների պայմաններում: Պատճառն այն է, որ աֆրիկյան այդ պետությունը չափազանց աղքատ է. այնտեղ անգամ հացը չի բավականացնում բոլորին:

4. Պապուա Նոր Գվինեա

Սա աշխարհի այն պետությունն է, որտեղ խոսում են ամենամեծ թվով լեզուներով: Թեպետ երկրի պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն բնակչության միայն մեկ-երկու տոկոսն է խոսում նրանով: Այստեղ մարդիկ գործածում են 820 տարբեր լեզուներ, որոնք կազմում են աշխարհի բոլոր լեզուների 12 տոկոսը:

5. Մոնակո

Մոնակոն աշխարհի ամենափոքր երկիրն է՝ ընդամենը 1.3 քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի փոքր, քան Նյու Յորքի կենրոնական պարկը: Հիմա կասեք, թե Վատիկանն ավելի փոքր է (0.27 քառակուսի կիլոմետր): Սակայն այնտեղ չկան մշտական բնակիչներ, ինչն իրականում պետության էական բաղադրիչներից է:

6. Մալթա

Մալթան մի երկիր է, որի քաղաքացիների մեծ մասն ապրում է նրա սահմաններից դուրս: Բազմաթիվ տնտեսական ճգնաժամներից հետո, այն էլ ծնելիության բարձր մակարդակի պայմաններում, Մալաթայում գրանցվեց արտագաղթի մի քանի ալիք, ինչը հանգեցրեց նրան, որ այսօր երկրի քաղաքացիների կերակշիռ մասն ապրում է նրա սահմաններից դուրս:

7. Նաուրու

Նաուրուն խաղաղօվկիանոսյան կղզի-պետություն է: Այս երկրի բնակչության 95 տոկոսը տառապում է քաշի ավելցուկից: Այն ամենագեր բնակչությունն ունեցող պետությունն է: Դա պայմանավորված է հիմնականում ֆաստֆուդի հսկայածավալ ներմուծմամբ:

Հավանեցի՞ր. տարածիր