7 ասույթ Անտոն Անապատականից

1. Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ:

2. Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր արագ-արագ:

3. Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին:

4. Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը:

5. Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի:

6. Լռիր, երբ տեսնում ես, որ խոսքերիդ ուշադրություն չեն դարձնում:

7. Փախիր լեզվի պատերազմից (լեզվախռվից – խմբ.):

Հավանեցի՞ր. տարածիր