7 խրատ լեզվի և խոսքի մասին

  1. Լեզուն մարդու ամենաօրհնված և ամենավնասակար անդամն է, քանի որ միայն մեկ հատիկ խոնարհ խոսքը կարող է մեղմել բարկությունը, իսկ կոպիտը՝ կատաղության հասցնել:
    Մակար Մեծ
  2. Պահի՛ր լեզուդ, քանի որ հաճախ արտաբերում է այն, ինչը թաքցնելն ավելի լավ կլիներ:
    Նեղոս Սինայեցի
  3. Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին:
    Անտոն Անապատական
  4. Չարախոս հոգին եռաժանիք լեզու ունի․ նախ ինքն իրեն է վնասում, հետո՝ լսողին, այնուհետև նրան, ում մասին չարախոսում է:
    Աբբա Փաղաքիա
  5. Պահի՛ր լեզուդ, քանի որ կարող է կարճ ժամանակամիջոցում ցիրուցան անել բազում ջանքերիդ պտուղները:
    Հովհաննես Սանդուղք
  6. Գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը: Թեկուզ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է փշրում: Ինչպես որ կրակը ոչնչացնում է փայտը, այնպես էլ բամբասողի լեզուն՝ անմեղի ոսկորները: Ավելի շատ պետք է զգուշանալ խայթող լեզվից, քան կատաղի շան ժանիքներից:
    Պողոս Պատրիարք
  7. Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի՛ ասա․ կատարիր դրանք՝ նախապես չխոսելով այդ մասին:
    Անտոն Անապատական
Հավանեցի՞ր. տարածիր