ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ հիմնականում պայմանավորված է նրա դրամատուրգիայով: Նրա գործերում արծարծված են անհատի ու հասարակության փոխհարաբերության, եսի ու անձնազոհության, զգացմունքների ու ազատության տենչանքի, հարափոփոխ ապրումների ու տրամադրությունների խնդիրներ:
Լևոն Շանթի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: