ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Գրիգոր Զոհրապը բազմաժանր գրող է: Գրել է վէպեր, նորավէպեր, արձակ եւ չափածոյ բանաստեղծութիւններ: Ստեղծագործութեան մէջ յատկապէս առանձնանում է նորավէպը: Նրա երկերը թարգմանուել են 26 լեզուով: Զոհրապը նաեւ փաստաբան էր, իրաւագէտ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախօս:
Գրիգոր Զոհրապի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: