ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Մանկապատանեկան երաժշտական ներկայացում (Ֆոլկ-օպերա)
Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի
Երգահան, մանկական երգչախմբերի ղեկավար Ջուլիետա Ավագյանի երաժշտական ստեղծագործությունները լավ ծանոթ են երաժշտասեր փոքրիկներին և մեծահասակներին: Հեղինակին հատկապես ճանաչում են բերել նրա մանկական երգերը, որոնց մեծ մասը տեղ է գտել դպրոցական դասագրքերում:
Ջ. Ավագյանի և Է. Ավագյանի «Մի կաթիլ մեղրը» երաժշտական ներկայացումը հագեցած է հայկական ազգային երաժշտության շնչով, գեղեցիկ մեղեդիներով, ժողովրդական պարային ռիթմերով:Այս ստեղծագործությունը հայ երաժշտության իսկական տոն կդառնա դպրոցականների համար և մեծապես կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը:
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: