Նախատեսված է 10-13 և ավելի տարեկան, թվաբանությունով հետաքրքրվող, այն կիրառող մարդկանց համար (սովորողներ, դասավանդողներ, մեթոդիստներ ևն.): Գիրքը երկու մասից է բաղկացած՝ «Խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ» և «Խառն խնդիրներ»: Առաջին մասն, իր հերթին, 12 բաժնից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրում մի կոնկրետ տեսակի խնդիրներ են ներկայացված 2 աստիճանով՝
• Արի խնդիր լուծենք (տվյալ եղանակով լուծված խնդիրներ՝ աշխատելու ձևի, փուլերի մասին մեթոդական առաջարկներով)
• Ազատ նավարկություն (ինքնուրույն լուծման համար նախատեսված մինչև 25 խնդիր) Գրքի երկրորդ մասում, ինչպես խորագիրն էլ է հուշում, խնդիրները խառն են ներկայացված:
Գիրքն ունի հավելված՝ խնդիրների լուծման թվաբանական մեթոդների շուրջ ուսուցիչների հետ խոսակցությունը խորացնելու, մասամբ ընդլայնելու նպատակով:
Խնդրագիրք / խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ
ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: