«Ծաղկագիտակ» – Պատկերային մտածողություն զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագիրը կրող փունջը նույնպես ընդգրկում է չորս խաղ՝ «Ծլվլիկ», «Ուրախ անտառ», «Այգեպան», «Ծաղկագիտակ»: Երեխաներին հանձնարարվում է գտնել տրված թռչունների (կենդանիների, մրգի, ծաղիկների) ուրվապատկերները և տրված յուրաքանչյուր նկար ճիշտ տեղադրել թեմատիկ նկարում եղած ուրվապատկերի վրա: Այս խաղի միջոցով ոչ միայն զարգանում է պատկերային մտածողությունը, տարածական կողմնորոշումը, մշակվում է արագ մտածելու և աշխատելու կարողություն, այլև երեխաները հնարավորություն են ունենում ծանոթանալու թռչունների (կենդանիների…) տեսակ-ներին, սովորելու դրանց անունները, համապատասխան աշխատանքի արդյունքում ձեռք բերելու ճանաչողական այլ գիտելիքներ:

«Ծաղկագիտակ» խաղի նպատակն ու խնդիրները համընկնում են այս խմբի մյուս խաղերի ընդհանուր նպատակներին և խնդիրներին, փոխվում է միայն նկարբառերի փունջը, այն է՝ բառահումքը. խաղարկվում են ծաղիկների տեսակները: Փոխվում են պատկերները, դրա հետ միասին՝ «ծաղիկ» հասկացությանը համապատասխանող ընդհանուր պատկերի վերաբերյալ պատկերացում է ձևավորվում (ծաղիկը բույս է, որն ունի բուն ծաղիկը, բայց նաև՝ ցողուն, տերև):

Կարող է կիրառվել թե՛ ուսուցման-ուսումնասիրման, թե՛ խաղի միջոցով ամրակայման նպատակով, ինչպես նաև՝ նկարչության ժամանակ:

Գտի՛ր յուրաքանչյուր ծաղկին համապատասխան ուրվագիծը և տեղադրի՛ր ծաղիկը իր համար նախատեսված տեղում հնարավորինս արագ:

Հավանեցի՞ր. տարածիր