«Այգեպան» – Պատկերային մտածողություն զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ» խորագիրը կրող փունջը նույնպես ընդգրկում է չորս խաղ՝ «Ծլվլիկ», «Ուրախ անտառ», «Այգեպան», «Ծաղկագիտակ»: Երեխաներին հանձնարարվում է գտնել տրված թռչունների (կենդանիների, մրգի, ծաղիկների) ուրվապատկերները և տրված յուրաքանչյուր նկար ճիշտ տեղադրել թեմատիկ նկարում եղած ուրվապատկերի վրա: Այս խաղի միջոցով ոչ միայն զարգանում է պատկերային մտածողությունը, տարածական կողմնորոշումը, մշակվում է արագ մտածելու և աշխատելու կարողություն, այլև երեխաները հնարավորություն են ունենում ծանոթանալու թռչունների (կենդանիների…) տեսակ-ներին, սովորելու դրանց անունները, համապատասխան աշխատանքի արդյունքում ձեռք բերելու ճանաչողական այլ գիտելիքներ:

«Այգեպան» խաղի հիմնական նպատակը պատկերային մտածողության զարգացումն է, որին զուգահեռ տարածական պատկերացումների ձևավորման և դիտողականության զարգացման խնդիրներ է լուծում: Անշուշտ, աշխատանք կարելի է տանել նաև ճանաչողական և մտածական գործողությունների տեմպի արագացման, արագ կողմնորոշման ուղղությամբ:

Կարող է կիրառվել «միրգ» իմաստային խմբի բառերի ուսուցման (նաև՝ ընդհանուր և մասնավոր իմաստ ունեցող բառախմբերի ցուցադրության՝ միրգ–ծիրան, նուռ, սալոր…), պտուղները ճանաչելու և արագ անվանելու կարողությունների ձևավորման, մասի և ամբողջի հասկացությունների ներկայացման զննական միջոց:

Գտի՛ր յուրաքանչյուր մրգի համապատասխան ուրվագիծը և տեղադրի՛ր միրգն իր համար նախատեսված տեղում հնարավորինս արագ: Խաղը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Այն զարգացնում է պատկերային մտածողությունը, տալիս տարածական կողմնորոշման հմտություններ:

Հավանեցի՞ր. տարածիր