2 թվի մասին
Նոր ծնված ընձուղտն ունի 2 մ հասակ:
Մարդը լուսնի վրա գտնվել է 2 ժամ:
Մարս մոլորակն ունի 2 արբանյակ:
Նորածին երկնագույն կետը կարող է կշռել 2 տոննա, ինչպես հասուն փիղը:
Լեմուրը (կապիկի նման գազանիկ է) ունի 2 լեզու:
Կենգուրուները ծնվում են շատ փոքր՝ ընդամենը 2 սմ: Բայց շարունակում են մեծանալ ողջ կյանքի ընթացքում:
Թքող կոբրաներն իրենց թունավոր ատամի վրա փոքրիկ անցք ունեն, որտեղից թքում են թույնը: Նրանք թույնը կարող են թքել 2 մ հեռու:
Իսկ քո կարծիքով մարդն ինչու՞ 2 աչք, 2 ականջ ունի:
3 թվի մասին
Ճապոնական ծովային սարդ-խեցգետինն աշխարհի ամենախոշոր խեցգետինն է: Նրա ոտքերի բացվածքը հասնում է 3 մետրի:
Ութոտնուկն ունի 3 սիրտ:
Ոզնու փշերի երկարությունը 3 սմ է:
3 գրամ է կշռում կկվի ձուն:
Աշխարհի ամենախոշոր արջը կոդիակ կոչվող արջն է: Նա ապրում է Ալյասկայում ու կանգնած վիճակում ունի 3 մետր հասակ: Պատկերացնո՞ւմ ես, ավելի բարձր, քան ձեր տան առաստաղն է:
Աֆրիկյան ջայլամն ունի 3 մետր հասակ:
Կապույտ կետի լեզուն 3 տոննա է կշռում. համարյա ամենագնացի քաշին:
9 թվի մասին
9 ամիս շարունակ դու մնացել ես քո մայրիկի փորիկի մեջ, իսկ հետո լույս աշխարհ ես եկել:
Փոքրիկ քամելեոնները ձվի մեջ են մնում 9 ամիս, հետո ձվի կճեպը կոտրում են ու դուրս գալիս:
Լորտու օձի ձմեռային քունը տևում է 9 ամիս. պատկերացնո՞ւմ ես` տարվա մեծ մասը նա քնած է անցկացնում:
10 թվի մասին
Օմարները` փշոտ խեցգետինները, 10 ոտք ունեն:
Կարիճն ունի 10 աչք: Երկուսը մեծ են, մյուսները` մանր:
Կույր օձն ապրում է ավազի մեջ և ընդամենը 10 րոպե արևի տակ մնալով՝ սատկում է:
Մեղուն նեկտար հավաքելու համար ամեն օր ճամփորդում է 10 անգամ: Մեկ ճամփորդության ժամանակ նա կարողանում է վերցնել 1000 ծաղկի նեկտար: Այսպիսով, մեկ մեղուն մեկ օրվա ընթացքում այցելում է 10 000 ծաղկի:
Ջրի տակ լողացող փոկի սրտի աշխատանքը դանդաղում է 10 անգամ:
Պատկերացնո՞ւմ ես, աշխարհում գոյություն ունեն թռչող ձկներ: Նրանք և՛ լողում են ջրում, և՛ թռչում ջրից 10 մետր բարձրության վրա:
6 թվի մասին
Վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, բացվում է խատուտիկը:
Ցուլ-գորտի կռկռոցը կարելի է լսել մինչև 6 կմ հեռավորության վրա
Ամենաերկար օձերից են պիթոնները, որոնց երկարությունն անցնում է 6 մետրից:
Սև ալբատրոսը կարող է ավելի քան 6 ժամ սավառնել օդում` առանց թևերը շարժելու:
Վիշապածառի կյանքի տևողությունը 6 հազար տարի է: Տեսնես ո՞վ է տնկում այդ ծառերը: Գուցե վիշապնե՞րը:
Եքիդնայի փշերի երկարությունը 6 սմ է: