Սիրո՞ւմ ես ճամփորդել։ Ես էլ եմ սիրում։ Ճամփորդելիս մարդկանց ես հանդիպում, որոնց հարկ է բարևել, ապա՝ հրաժեշտ տալ։
| Երկիրը | Դրոշը | Մայրաքաղաքը | Լեզուն | Բարև-ը | Ցտեսություն-ը |
| Ռուսաստան | Մոսկվա | ռուսերեն | Здравствуй (զդրաստվույ) | Досвидание (դոսվիդանյա) | |
| Անգլիա | Լոնդոն | անգլերեն | Hello!, Good day (հելոու, գուդ դեյ) | Good bye, Bye (գուդ բայ, բայ) | |
| Ֆրանսիա | Փարիզ | ֆրանսերեն | Bonjour (բոնժուղ) | Au revoir (օղեվուաղ) | |
| Իսպանիա | Մադրիդ | իսպաներեն | Hola (օլա) | Adios (ադիոս) | |
| Լեհաստան | Վարշավա | լեհերեն | Dzein dobry (ձեյն դո՛բրի) | Do videnia (դո վիձե՛նիա) | |
| Իտալիա | Հռոմ | իտալերեն | Bon giorno (բոն ջո՛րնո) | Arri vederci (արրի վեդե՛րչի) | |
| Գերմանիա | Բեռլին | գերմաներեն | Guten tag (գութն թագ) | Auf wiedersehen (աուֆիդրզեյն) |
Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ իրար բարևում են տարբեր կերպ:
Եվրոպացին քեզ հանդիպելիս կսեղմի ձեռքդ, ամերիկացին կբարևի ուսիդ թեթև թփթփացնելով, ճապոնացին գլուխը կխոնարհի, աֆրիկացին ծափ կտա:
Ընկերոջը բարևելիս հրեան կասի. «Խաղաղությու՛ն քեզ»:
Չինացին կհարցնի. «Դու կերե՞լ ես»:
Պարսիկը կցանկանա. «Ուրա՛խ եղիր»:
Աֆրիկացին կասի. «Ես քեզ տեսնում եմ»:
