Կողմնացույց

Մարդու ամենակարևոր գյուտերից մեկը կողմնացույցն է: Առաջին կողմնացույցը պատրաստել են Չինաստանում: Սա այն սարքն է, որի միջոցով հնարավոր է կողմնորոշվել, թե որ կողմում են գտնվում հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը: Իսկական ճանապարհորդներն իրենց հետ միշտ կողմնացույց են վերցնում, որպեսզի երբեք չմոլորվեն և կարողանան գտնել երկրի կողմերը թե՛ անտառում, թե՛ բաց ծովում, թե՛ սարի վրա, թե՛ անապատում և թե՛ անգամ քաղաքում:

Համարյա բոլոր կողմնացույցների վրա երկրի կողմերը նշանակվում են անգլերեն տառերով: Որովհետև դրանք միջազգայնորեն ընդունված է նշաններ են: Պարզապես պետք է հիշել, որ հյուսիսը նշում ենք N (North), հարավը` S (South), արևելքը` E (East), արևմուտքը` W (West) տառերով:

Կողմնացույցը պետք է դնել հարթ տեղ: Պտտել այնքան, մինչև կապույտ սլաքը կանգնի 0 աստիճանի կամ N տառի վրա: Դա նշանակում է, որ գտել ենք հյուսիսը: Հարավը գտնվում է հյուսիսի ճիշտ հակառակ կողմում: Հյուսիսի ձախ կողմում միշտ արևելքն է, աջ կողմում` արևմուտքը: Հեշտ է, չէ՞: Հաճելի է, երբ կողմնորոշված ես քո ճանապարհին:

Հավանեցի՞ր. տարածիր