Մեր օրերում ինքնակրթությունը հաջողության հասնելու լավագույն միջոցն է: Միայն ու միայն ինքնակրթվելու, սեփական գիտելիքները հարստացնելու շնորհիվ կարելի է մեծ բարձունքներ նվաճել, լինել հետաքրքիր զրուցակից և անսպառ գիտելիքների աղբյուր:

«Կրթադիտակի» այս բաժնում փոքրիկ բաժանորդներին ներկայացնում ենք նյութեր, որոնք ընդգրկված չեն դպրոցական ծրագրում: Ոչ ֆորմալ կրթության ու հետաքրքիր տեսանյութերի միջոցով երեխաները գիտելիքներ կստանան տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարարության, մեդիագրագիտության և այլ թեմաների վերաբերյալ: