Գանձասարի վանք

Արցախ աշխարհում՝ Խաչեն գետի ափին՝ բարձր բլրի վրա, խոյանում է մի հնագույն հայկական սրբավայր՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին: Այն կառուցվել են 13-րդ դարում՝ Ջալալյան իշխանների օրոք: Մինչև եկեղեցու կառուցումը, սակայն, վայրում արդեն իսկ գործելիս է եղել վանական համալիր, ինչի մասին վկայում են համալիրի որմերին փորագրված հարյուրավոր գրությունները՝ միջնադարյան արվեստի բարձր ոճով: Ավանդույթը պատմում է, որ այստեղ է պահվում սուրբ Հովհաննես Մկրտչի գլուխը, որը Հայաստան էր բերել Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ դարավոր դեգերումներից և հրաշագործություններից հետո Հովհաննես Մկրտչի գլուխն ի վերջո հասնում է Արցախի իշխան Ջալալ Դոլայի եղբորը, բայց նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, և Ջալալ Դոլան այն խլում է եղբորից, տանում գետափի բլուր, ամփոփում հողում և 1211 թ. տեղում կառուցում հոյակերտ եկեղեցին:

Գանձասարն ունի հայրապետական կացարան, որտեղ Կաթողիկոսը գիշերում էր հովվապետական այցերի ժամանակ: Կան բնակելի և տնտեսական նշանակության շենքերի՝ պաշտպանված պարիսպներով:

Գանձասարի հինավուրց եկեղեցին իշխանական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա գավառների համար: Իսկ 17-րդ դարի վերջերից սրբավայրը դառնում է նաև երկրամասի ազգային–ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկը:

1923 թվականից՝ Արցախն Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն անցյալ դարի 90-ականներին:

Հավանեցի՞ր. տարածիր