Հայաստանի զինանշանը

Պետական զինանշանը տվյալ երկրի պատմական ավանդույթներն արտացոլող պատկերների և առարկաների համադրությամբ պաշտոնական խորհրդանշան է: 1991 թ. դեկտեմբերի 27-ին որպես Հայաստանի Հանրապետության պետական զինաշան վերահաստատվեց Հայաստանի առաջին հանրպետության զինանշանը:

Զինանշանի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Զինանշանը պատկերող վահանը բաժանված է չորս մասի, կենտրոնում` Մեծ և Փոքր Մասիսները, Նոյյան Տապանը, վահանի ձախ և աջ կողմերում` արծիվ և առյուծ, իսկ ներքևում` սուր, ցորենի հասկեր և շղթա: Վահանի վրա պատկերված են հայկական չորս արքայատոհմերի` Արտաշեսյանների, Բագրատունիների, Արշակունիների և Ռուբինյանների զինանշանները (ձախից վերև դեպի աջ):

Հավանեցի՞ր. տարածիր