Սմբատաբերդ

Վայոց ձորի մարզում՝ Արտաբույնք գյուղից հարավ-արևելք՝ լեռան գագաթին, խոյանում է Հայաստանի գեղատեսլի ամրոցներից մեկը՝ Սմբատաբերդը՝ պաշտպանված բնական քարափներով, որոնք մեր նախնիներն ամրացրել են բարձր պարիսպներով՝ մի քանի մետր հաստությամբ։

Հնարավոր է՝ ամրոցը կառուցվել է Սմբատ Երկրորդը՝ Բագրատունյաց փառապանծ արքան, որ հայտնի էր նաև Տիեզերակալ անվամբ, և որի օրոք Հայաստանը մեծ վերելք ապրեց: Հնարավոր է նաև, որ այդ ժամանակ ամրոցը միայն վերակառուցվել է, իսկ գոյություն է ունեցել 5-րդ դարից էլ առաջ՝ որպես ռազմական հենակետ տեղի իշխանների համար։ Բերդանունը նույնպես չի կապվում Սմբատ Երկրորդի անվան հետ: Ավելի հավանական է՝ անունը հիշատակում է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանին։

Ըստ պատմական որոշ տեղեկությունների՝ 5-րդ դարում այս վայրում տեղի է ունեցել ահեղ ճակատամարտ հայերի և պարսիկների միջև:

Ամրոցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների հետքերը։ Ջուրն այստեղ է բերվել Ցաղաց Քարի վանքի աղբյուրներից՝ հատուկ ջրմուղով։

Հայոց ամենահին և ամենամեծ ամրոցներից է Սմբատաբերդը՝ գրավիչ վայր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ արկածասեր հայ արշավականների համար:

Հավանեցի՞ր. տարածիր