Այդ ինքնօրինակ հայերեն բայերը

Հայերենի բառապաշարը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի. այն առատ է հարադրական բայերով և ունի դրանք կազմելու լայն հնարավորություններ:
Հարադրական են կոչվում այն բառերը, որոնց բաղադրիչներ գրվում են ոչ թե կից, այլ անջատ կամ գծիկով: Նման բառերը հաճախ առաջանում են քարացած արտահայտություններից կամ շատ գործածվող բառակապակցություններից:

Հայերենում հարադրական բայերը հաճախ նաև ոճական յուրահատկություն են ունենում, երբ արտահայտում են փոխաբերական իմաստ՝ խոսքին նոր գույն հաղորդելով, դարձնելով այն ավելի վառ ու տպավորիչ: Այդպիսի բառերը կոչվում դարձվածքներ և ործածվում են հիմնականում առօրյա-խոսակցական և գեղարվեստական ոճերում: Երբեմն էլ դրանց օգնությանը դիմում են հռետորական ելույթ ունենալիս:

Հայերենի փոքրիկ բայական դարձվածքներն անսպառ են: Հիշենք դրանցից որոշները․ միտք անել, գլուխ խոնարհել, հայացքը կախել, հոնքերը կիտել, գլուխ բերել, ձեռք բռնել, առյուծ կտրել, աչքը մտնել, խոսք տալ, հոգի տալ, աչք չփակել, սիրտ անել, սիրտը բաց անել և այլն և այլն։

Կան նաև զուգադիր բաղադրիչներով հարադրական բայեր էլ, որոնք նույնպես ավելի տպավորիչ են արտահայտում գործողության պատկերը, օրինակ՝  գալհավաքվել, քայլելհասնել, գնալհասնել, ելնելկանգնել, խոսել ու խոսել, ասել ու ասել, գնալ ու գնալ։ Կան և այսպիսի ձևեր․ սիրելով սիրել, մոռանալով մոռանալ, ծախսելով ծախսել։

Ահա այսպիսի հարստություններ ունի մեր լեզուն. իսկ դու գիտեի՞ր:

Հավանեցի՞ր. տարածիր