Երբ 17-րդ դարի երկրորդ կեսին սուրճն առաջին անգամ հայտնվեց Եվրոպայում, այն տեղիք տվեց բազում հակասական կարծիքների: Շատ փորձագետներ պնդում էին, որ սուրճը ուժեղ թույն է և պետք է արգելվի: Մյուսները, ընդհակառակը, հավատացնում էին, թե սրճելն անչափ օգտակար է: Այս վերջին կարծիքն էլ նպաստել է բազմաթիվ «սուրճի տների» առաջացմանը: Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սուրճը իսկապես կարող է թույնի ազդեցություն ունենալ, բայց միայն մեծ չափաբաժիններով օգտագործելու դեպքում: Սուրճը վնասակար է նաև փոքր երեխաների համար: Բայց մեծահասակների համար, որոնք չափավոր են սուրճ խմում, այն թունավոր չէ:
Սուրճի ճափավոր օգտագործումը խթանող ազդեցություն է գործում մարմնի ճկունության վրա: Գլխուղեղի անոթները ընդլայնվում են, արյան շրջանառությունը բարելավվում է, և դա օգնում է ուղեղից վերացնել, այսպես կոչված, «հոգնածության տոքսինները»: Սուրճից հետո զարկերակի ռիթմը բարելավվում է, ինչը նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը: Սուրճը դրական ազդեցություն է ունենում նաև մկանների վրա: Աղիների աշխատանքը նույնպես կարգավորվում է, քանի որ սուրճն ունի մեղմ լուծողական ազդեցություն: Մարսողական համակարգը նույնպես ավելի լավ է գործում: Սուրճը նաև «աջակցում» է մարմնին արյունը մաքրելու գործում:
Աղբյուրը՝ այստեղ