Դելֆինները կենդանական աշխարհի «ամենաինտելեկտուալ» ներկայացուցիչներից են: Բազում փաստեր կան, որոնք վկայում են ոչ միայն նրանց բարձր դատողունակության, այլև այնպիսի զգացմունքների մասին, ինչպիսիք են սերն ու կարեկցանքը: Պատմությունը շատ են հայտնի դեպքերը, երբ բարի ու խոհեմ այս կենդանիները մարդկային կյանքեր են փրկել: Այս մասին բոլորը գիտեն, բայց ահա դերլֆինների վերաբերյալ 10 իրական փաստ, որոնք հայտնի են թերևս միայն գիտնականներին:
1. Դելֆիններն ապրում են ոչ միայն ծովերում և օվկիանոսներում, այլ նաև գետերում:
2. Դելֆինների հարթ և առաձգական մաշկը պատված է յուղային ծածկույթով, ինչն օգնում է նրանց լողալ աներևակայելի արագությամբ:
3. Դելֆինները, ինչպես կապիկները, նայելով հայելուն, գիտակցում են, որ տեսնում են իրենք իրենց:
4. Հին հույները դելֆին սպանողին մահապատժի էին ենթարկում:
5. Դելֆինները միանգամից կուլ են տալիս սնունդը, որովհետև նրանց ծնոտները չեն կարող այն ծամել:
6. Դելֆինները շնչում են գիտակցելով, ոչ թե ռեֆլեքսով: Օրինակ՝ եթե դելֆինին անզգայացնեն, նա չի կարողանա ինքնուրույն շնչել:
7. Դելֆինները կարող են հաղորդակցվել միմյանց հետ. նրանք մի ամբողջ լեզու ունեն, որ ներառում է ձայնարձակումների մեծ թիվ՝ յուրաքանչյուրն առանձին նշանակությամբ: Այս զարմանալի կենդանիներն անգամ իրար անուններով են կնքում և արձագանքում են, երբ այդ անվամբ «կանչում» են իրենց:
8. Շնաձկները սարսափում են դելֆիններից. վերջիններս պաշտպանվելու համար իրենց երկար քթով կարող են հարվածել գիշատչի որովայնին, ինչը կարող է մահացու լինել նրա համար:
9. Հանգստանալիս քնում է դելֆինի գլխուղեղի միայն մեկ կիասգունդը: Այսպիսով՝ անգամ քնի մեջ դելֆինը պահպանում է զգոնությունը:
10. Դելֆիններն առհասարակ հոտառություն չունեն: Փոխարենը նրանք ունեն համի գերնուրբ զգացողություն և սուր լսողություն: