Մայրաբերդը գտնվում է Ստեփանակերտից 14 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Ամրոցը կառուցվել է 17-րդ դարի կեսերին: Նրա դիրքն ու կրկնակի պարիսպները՝ 2 մետր հաստությամբ և 9 մետր բարձրությամբ, անհաղթահարելի պատնեշ էին ոսոխի համար:
Բերդը երկու կողմից փակում է Կարկառ գետի հովիտը և պատմության ընթացքում բազմիցս դարձել է հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության համար: Ամրոցի աշտարակները շրջանաձև կառույցներ են՝ շարված մանր գետաքարերից ու կրաքարերիից։ Պատերն ունեն բազմաթիվ հրակնատներ՝ կրակի վարման կամ դիտարկման համար բացված խորշեր:
Բլրի վրա մի ժամանակ ամրացել և պաշտպանվել են ռուս զինվորները, իսկ նրանց դուրս են բերել հայ կամավորները, ուստի այն նվիրական վայր է երկու ազգերի համար։ 2002 թվականին ամրոցը վերականգնվել է, օծվել է տարածքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: