«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը: «Սամվել» վեպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաև հայ ժողովրդի կյանքի նկարագիրը՝ բարքերը, սովորությունները, վարքականոնները, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու մտավոր ու բարոյական հատկանիշները, թերևս մի փոքր ծայրահեղացված: Վեպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Իմ գրադարանը Րաֆֆի Մաս 2
ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: