Մարդու օրգանիզմը լի է զարմանալի հնարավորություններով: Կենսաբաններն ու բժիշկները շատ բան գիտեն այդ մասին, բայց կան փաստեր, որոնց իմացությունը կարող է զարմացնել անգամ ամենագիտակներին: Ձեզ ենք ներկայացնում 50 ուշագրավ իրողություն մարդու և նրա մարմնի մասին:
1. Մարդու մարմնի միակ մասը, որտեղ չկա արյան շրջանառություն, աչքի եղջերաթաղանթն է: Թթվածինն այն ստանում է անմիջապես օդից:
2. Մինչև 7 ամսական դառնալը երեխան կարող է շնչել և կուլ տալ կերակուրը միաժամանակ:
3. Մարդու գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկորներից:
4. Փռշտոցի պահին մի ակնթարթ կանգ են առնում օրգանիզմի բոլոր ֆունկցիաները, նույնիսկ սրտի աշխատանքը: Այդ ժամանակ անհնար է նաև բաց պահել աչքերը:
5. Ամեն տարի աշխարհում 2 հազար մարդ է մահանում՝ աջլիկներին հարմարեցված զանազան մեխանիզմների պատճառով:
6. Մինչ դուք ավարտեք այս նախադասության ընթերցումը, ձեր մարմնում կմահանա 50 հազար բջիջ, և դրանք կփոխարինվեն նորով:
7. Մոր որովայնում երեխայի մատնահետքերը ձևավորվում են արդեն 3-րդ ամսում:
8. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը:
9. Մարդու արյունատար անոթների ընդհանուր երկարությունը հասնում է մոտ 100 հազար կիլոմետրի:
10. Գարնանը շնչառության ռիթմը մեկ երրորդով ավելի է, քան աշնանը:
11. Մարդու մարմնի ջերմության 80%-ը տարածվում է գլխից:
12. Ծարավի զգացողությունն առաջանում է, երբ օրգանիզմում ջուրը պակասում է մարմնի քաշի մեկ տոկոսի չափով: Երբ կորուստն անցնում է 5%-ից, կարող է գլխապտույտ առաջանալ, իսկ 10%-ի կորուստը, հնարավոր է, մահվան հանգեցնի:
13. Չորսամյա երեխան միջինում օրական արտասանում է 12 հազար բառ և տալիս 100 հարց: Մինչդեռ հասուն մարդն օրական արտասանում է 4 800 բառ:
14. Գոյություն ունեցող բոլոր մանրէների միայն 1% տոկոսն է հիվանդություն առաջացնում մարդու օրգանիզմում:
15. Մարդու մարնի միակ բաղադրիչը, որը չի կարող ինքնավերականգնվել, ատամն է:
16. Առողջ մարդուն անհրաժեշտ է միջինում 7 րոպե՝ քնելու մտնելու համար:
17. Ձախլիկները կազմում են Երկրի բնակչության ընդամենը 7%-ը:
18. Խնձորի և բանանի բույրը կարող է նիհարեցնել մարդուն:
19. Մարդու օրգանիզմում ապրող մանրէների ընդհանուր քաշը կազմում է 2 կիլոգրամ:
20. Օրգանիզմի կալցիումի 99%-ը տոկոսն ատամներում է:
21. Մարդու շուրթերը հարյուր անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:
22. Ատամի էմալն ամենաամուր հյուսվածքն է, որ ստեղծում է մարդու օրգանիզմը:
23. Եթե հավաքենք մարդու մարմնի ամբողջ երկաթը, դրանից կարող ենք ստանալ միայն փոքրիկ պտուտակ ժամացույցի համար:
24. Գոյություն ունի 100 տարբեր վիրուս, որ հարբուխ է առաջացնում, մինչդեռ մենք դրանք բոլորը կոչում ենք «գրիպ»:
25. Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է 100 անգամ:
26. Օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործող մարդու օրգանիզմը մեկ տարում ինքնուրույն կարող է ազատվել միայն կես գդալ խեժից:
27. Մատների եղունգներն աճում են 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինը:
28. Կապուտաչյա մարդիկ ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան մյուսները:
29. Նյարդային ազդակները մարդու օրգանիզմում տեղաշարժվում են 90 մետր վայրկյանում արագությամբ:
30. Մեկ վայրկյանում մարդու գլխուղեղում տեղի է ունենում 100 հազար քիմիական ռեակցիա:
31. Երեխաները ծնվում են առանց ծնկոսկրերի. դրանք ձևավորվում են միայն 3-6 տարեկանի շրջանում:
32. Լեյկոցիտները մարդու օրգանիզմում ապրում են 2-4 օր, իսկ էրիտրոցիտները՝ 3-4 ամիս:
33. Մարդու սրտի չափը գրեթե նույնական է նրա բռունցքի չափին: Հասուն մարդու սիրտը կշռում է 220-260 գրամ:
34. Ծմվելիս երեխան ունենում է մոտ 300 առանձին ոսկոր, իսկ հասուն տարիքում դրանց թիվը դառնում է 206:
35. Մարդու աջ թոքն ավելի շատ օդ է պարունակում, քան ձախը:
36. Հասուն մարդն օրական շնչում-արտաշնչում է 23 հազար անգամ:
37. Մարդու օրգանիզմն ունի շուրջ 2 հազար համային ռեցեպտոր:
38. Մարդու աչքն ունակ է տարբերելու 10 միլիոն գուներանգ:
39. Մարդու սիրտն ապահովում է այնպիսի ճնշում, որն ունակ է արյունը վեր մղել քառահարկ շենքի բարձրության չափ:
40. Երեխաներն օրական ժպտում են 400 անգամ, մեծահասակները՝ ընդամենը 15:
41. Երբ մարդը ժպտում է, նա գործի է դնում 17 մկան, իսկ երբ մռայլվում է, լարվում է 43 մկան:
42. Ինքնաթիռով թռիչքի ժամանակ մարդու մազերի երկարման արագությունը կրկնապատկվում է:
43. Մարդկանց 1%-ը տեսուն է ինֆրակարմիր, իսկ 1%-ն էլ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները:
44. Քաղաքաբնակ մարդը ողջ կյանքի ընթացքում միջինում կորցնում է երկու շաբաթ՝ լուսակրի կանաչ լույսին սպասելով:
45. Մարդու աչքի ցանցաթաղանթը պարունակում է 137 միլիոն լուսազգայուն բջիջ, որոնց 130 միլիոնը սև-սպիտակ տեսողության համար է, և միայն 7 միլիոնը՝ գունավոր:
46.Մեր աչքերը նույն չափն ունեն ծննդյան օրվանից մինչև մահ, մինչդեռ քիթն ու ականջներն աճում են ողջ կյանքի ընթացքում:
47. Աչքի ֆոկուսավորման մկանները օրական շարժվում են 100 հազար անգամ:
48. Հազն առաջացնում է օդի արտամղում, որն ընդունակ է շարժվել 100-ից մինչև 900 կիլոմետր ժամ արագությամբ:
49. Ոսկորը 5 անգամ ավելի ամուր է, քան պողպատը:
50. Մարդու սիրտը ողջ կյանքի ընթացքում փոխադրում է 182 միլիոն լիտր արյուն, բաբախում միջինում 3.3 տրիլիոն անգամ: