Թռիչք

Աշոտ Նազարյան

«Վարդանանց Ասպետներ» 106 հիմնական դպրոց

6-րդ դասարան

Սիրում եմ մտքով թռչել հեռուն, սավառնել ամպերում, ճախրել երազանքներիս մեջ և ամեն անգամ հավատալ, որ մի օր իմ այդ թռիչքը իրականություն է դառնալու: Մարդը՝ որպես հոգևոր էակ, կարող է կտրել անսահման հեռավորություններ և բարձրություններ՝ ֆիզիկապես մնալով իր տեղում: Այդպես սկզբում մտքով, ապա իրականում նա կարողացավ հաղթահարել Երկիր մոլորակի ձգողականության ուժը: Երբ թերթում ենք պատմության էջերը, տեսնում ենք, որ սկզբում մարդը պարզապես սովորեց օդ բարձրանալ, սակայն առանց թևածելու: Ապա հնարեց ինքնաթիռը և սլացավ երկրագնդի շուրջբոլորը՝ իրականություն դարձնելով հին ժամանակներում հորինված հեքիաթի թռչող գորգը: Ստեղծելով տիեզերանավ՝ մարդը կարողացավ դուրս գալ Երկրի ուղեծիր և իր մոլորակին նայեց շա՜տ վերից: Հենց այդ ժամանակ նա առավել զգաց Երկրի ազնուգական գեղեցկությունը, աելի սիրեց այն, կարոտեց և հասկացավ, որ պատասխանատու է նրա համար:

Իր մտքի զորությունը մարդը ծախսեց, ցավոք, նաև ոչ բարի նպատակներով: Նա ստեղծեց մահաբեր զենքեր: Նա հանկարծ հասկացավ, որ թռչող սարքերով հնարավոր է նաև մահաբեր ու կործանիչ ռումբեր տեղափոխել: Մարդկանց դադարեց բավարարել սեփական տարածքը: Շատ իշանություններ փորձեցին գրավել իրենց չպատկանող նորանոր տարածքներ: Հենց այդ պատճառով մարդու մտքի թռիչքը ընդհատվեց: Այլ կերպ ասած՝ մարդուն հաջողվեց հորինել թռիչքի այնպիսի միջոցներ, որոնք կասեցրին նրա հոգևոր ճախրանքը:

Հետաքրքիր է մարդը. իր իսկ ձեռքով ու մտքի ծնունդով ոչնչացնում է իր նմաններին, սակայն ամբողջ հոգով ցանկանում է թռչել դեպի այլ մոլորակներ՝ իբր ընկերներ գտնելու այլմոլորակայինների մեջ, որոնք ընդամենը նրա երևակայության արդյունքն են: Կամակոր է մարդը: Իր ձեռքով կտրում է պտղատու ծառի այն ճյուղը, որի վրա նստած է և վիրավորվում է ծառից՝ պտուղ չտալու համար: Թռիչքը վաղուց է դադարել շատ մարդկանց սրտերում, դադարել է երազ լինելուց, և, որ ամենացավալին է, դադարել է մարդկանց բերկրանք պարգևելուց:

Ամեն դեպքում պետք չէ կորցնել գալիքի հույսը, պետք չէ հրաժարվել բարի երազներից, որտեղ չկա ատելություն, պարծնենկոտություն, մեծամտություն, չկան պատերազմներ, աղքատություն, սով…

Գալիք սերունդը պիտի դեպի Երկինքն ճախրի: Պիտի կարողանա կյանք բերել ամենաբարին ու գեղեցիկը:

Հավանեցի՞ր. տարածիր