Հող իմ հայրենի․․․

Ֆլորա Պողոսյան

«Ուսում» հանրակրթական դպրոց

6-րդ դասարան

Արևածագ էր։ Մի արևածագ, երբ արևը իր փոքրիկ թաթիկներով շողերով փորձում էր վեր կենալ սպիտակ և փափուկ անկողնուց՝ ամպից։ Ծառն իր երեխաներին՝ ճյուղերին բարձրացնում էր դեպի արևը, որ գրկեին նրան։ Գրկում էին, որպեսզի փոխանցեին իրենց երեխաներին՝ տերևներին։ Տերևներն էլ իրենց հերթին արևին պիտի փոխանցեին իրենց ձագուկներին՝ ծաղիկներին, որոնք արևի հետ խաղալով պետք է մեծանային, հասունանային և դառնային արևահամ մրգեր։

Թռչունները, նստելով ծառերի ճյուղերին, երգում էին և արթնացնում բոլոր մարդկանց, ինչպես զարթուցիչը։ Մի խոսքով՝ ամեն ինչ խաղաղ էր, երբ հանկարծ ինչ–որ կրակոցի ձայն լսվեց։ Խախտվեց ահդ ողջ անդորրը։ Թռչունները մի մեծ երամով թռան ծառերից։

Հետո դատ հայտարարեցին։ Եկել էին տարածքում ապրող բոլոր մարդիկ։

Բոլորը խոստովանեցին, որ զոհին սպանողն իրենք չէին և չգիտեն անգամ, թե ով է զոհը։

Օրեցօր ամեն ինչ ավելի վատ ու տխուր էր դառնում։ Ամեն օր լսվում էր կրակոցի ձայնը։ Ամեն օր թռչունները ահաբեկված թռչում էին ծառերից։ Ամեն օր արևը մինչև ուշ գիշեր քնում էր և չէր արթնանում։ Ամպերը զայրույթից դատարկվում էին։ Ամեն օր բույսերը սպասում էին, թե երբ արևը պիտի իջնի խաղալու իրենց հետ, սակայն ապարդյուն։ Մի խոսքով՝ ամեն ինչ օր օրի ավելի ու ավելի վատ էր դառնում։

Չգիտես ինչու միայն Հայաստանի հետ էր այդպես։

Երկրի ամենագետները հավաքվեցին և հասկացան, որ Հայաստանն է զոհը, ում ամեն օր թշնամին հարվածում է և օրեցօր թուլացնում։ Հայաստանը կորցնում էր իր մարմնի մասերից։ Նրա սրտում՝ Երևանում ամեն օր ճիչեր էին լսվում։ Բոլոր մայրերն ունեին այն վախը, որ իրենց որդին ընկել է սահմանում։

Ամենագետները կարողացան պարզել, թե ով է զոհը, սակայն չկարողացան պաշտպանել նրան։ Այդ պատճառով կանչեցին ևս մի քանի հոգու։ Նրանց մեջ էր նաև նա։ Նա մի գեղեցիկ էակ էր, այնպիսին, որ բնությունը խոնարհվում էր նրա առջև։ Նա շատ պայծառ էր, շատ բարի, այնքան բարի, որ իր մոտ մնացած վերջին կաթիլ ջուրը կտար փողոցում պատահած ցանակցած մարդու։

Նա Հայաստան անունով մոտ տասնինը տարեկան քնքուշ աղջիկ էր։ Աղջնակը սիրահարվել էր մի էակի, որը ոչ մի վայրկյան չէր հեռացել իրենից։ Դա նրա վարպետ Հայաստանն էր։ Հենց նրա խնդրի համար էլ աղջիկը գնացել էր ամենագետների մոտ։

Վերջապես եկավ այն պահը, երբ պիտի որոշեին՝ ինչպես պաշտպանվել թշնամուց։

– Առաջարկում եմ՝ բոլոր հայերս գնանք թաքնվելու Ֆրանսիայում, – ասաց մի տղամարդ։- Ֆրանսիացիներն ամեն կերպ փորձում են օգնել հայերին։

– Շատ խելամիտ առաջարկ է,- ասաց մեկ ուրիշը։

– Ես էլ եմ համաձայն ,-ասաց մյուս գիտնականը։

– Լավ, եթե բոլորդ էլ համաձայն եք այս մտքին, ապա այդպես կանենք, – ասաց ամենագետների ղեկավարը։ – Բայց մինչ այդ Հայաստանին էլ լսենք։

– Իմ կարծիքով Հայաստանից պետք չէ հեռանալ․․․

Աղջնակն ուզում էր ավարտել խոսքը, երբ լսվեց մեկ ուրիշի ձայնը։

– Եթե համաձայն չես մեզ հետ, կարող ես գնալ այստեղից, – ասաց նա և աղջկան դուրս բերեց սենյակից։

Կրակոցները դադար չունեին։

Աղջիկը որոշեց կազմել մի ծրագիր, որի միջոցով Հայաստանին կպաշտպանի թշնամուց և լույս կսփռի ամբողջ երկրով մեկ։ Աղջնակը շատ դժվարությամբ էր կարողանում մարդկանց սրտում լույս մտցնել։ Բայց նա, միևնույն է, շարունակում էր պայքարել, լույս տարածել ամբողջ Հայաստանում։

Մի օր ծրագիր մշակելիս հանկարծ հատակին մեծ ճեղք է նկատում և գնում է այդ ուղղությամբ։ Նա ուզում է տեսնել, թե ինչ է թաքնված այդ ճեղքի մեջ և սահում է վար։ Հանկարծ նա հասկանում է, որ հայտնվել է տարբեր հնարավորությունների աշխարհում։ Առաջ է գնում և տեսնում է սև հագուստով ու սպիտակ հոգով մի անձնավորության։ Այնտեղ կային նաև տարբեր գնդեր, որոնք նման էին պորտալների։

– Բարև՛ Ձեզ,- ասում է Հայաստանը։

– Բարև՛ Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել, – հարցնում է անծանոթը։

– Ես եկել եմ Հայաստանից։ Այնտեղ շատ մութ է հիմա։

Անծանոթը նրան ցույց տալիս գնդերը ու հեռանում։ Աղջնակը մոտենում է դրանց, ուսումնասիրում և հայտնվում է ուժի ու լույսի պորտալի մեջ։ Այստեղ ճանապարհորդելով նա ձեռք է բերում հզորություն։ Աղջնակը վերադառնում է տուն և շարունակում իրականացնել իր ծրագիրը։

Եկել էր այն պահը, երբ թշնամին ուզում էր դիպուկահարի հարվածով վերջնականապես  փլուզել Հայաստանը։ Սակայն աղջիկը հասավ և այնպիսի լույս սփռեց և ուժ տարածեց երկրում, որ թշնամու ոչ մի հարված այլևս տեղ չէր հասնում։ Ոսոխին լույսը հետ մղեց։ Իսկ մարդկանց սրտերին այդ լույսը հույս տվեց։

Այդ բանից հետո այն այրը, որ հանել էր աղջկան սենյակից, ներողություն խնդրեց նրանից։ Եվ վերջնապես արևն արթնացավ ու էլ երբևէ չի քնելու։

Իմ սիրելի՛ հայրենիք,

Ինչքա՜ն ունես

Բերք ու բարիք,

Որ ամեն տեղ ցանում ես։

Իմ դարավո՛ր, գեղանի՛,

Ինչպե՜ս ունեիր

Վան ու Անի,

Որոնք առավ թշնամին։

Ասեմ, ասեմ, ուսուցանեմ։

Մի օր բացվեց մի ճանապարհ,

Մտա, տեսա

Ծաղկի նեկտար։

Դրանից ես հոտ քաշեցի,

Խնամեցի, ծաղկե՜ց, ծաղկեց,

Անվանեցի՝ գիտելիք,

Որից ծնվեց ՀԱՅՐԵՆԻՔ։

Հավանեցի՞ր. տարածիր