Հին Խնձորեսկ

Կզարմանաք, բայց դեռևս մինչև 1950-ական թվականները Հայաստանում եղել են մարդիկ, որոնք բնակվել են քարանձավներում: Բնակավայրը գտնվում էր ներկայիս Սյունիքի մարզում և այժմ կոչվում է Հին Խնձորեսկ:

Ասում են, որ վերջին քարանձավաբնակն իր կացարանը լքել է 1958 թվականին: Եվ այժմ Հին Խնձորեսկը զարմանքի վայր է դարձել զբոսաշրջիկների համար: Խնձորեսկի ձորն իր բնական քարե բուրգերով մեզ մտովի փոխադրում է հեռավո՜ր ժամանակներ:

Ժողովրուդը հավատացած է, որ Խնձորեսկ անվան հիմքում «խնձոր» բառն է։ Սակայն մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկը սկզբում կոչվել է Խորձոր կամ Խորձորեսկ, որը, հետագայում հնչյունափոխվելով, ընդունել է ներկայիս ձևը։ Ինչևէ, որն էլ լինի իրական պատմոթյունը, երկու մեկնաբանությունն էլ տրամաբանական են. այստեղ և՛ ձոր կա, և՛ առատ խնձոր:

Այս գողտրիկ աշխարհագրական անկյունը հարուստ է պատմամշակութային կոթողներով: Դրանցից ամենահայտնին ճոճվող կամուրջն է, որին հասնելու համար հարկավոր է 10-15 րոպե քայլել չքնաղ մի կածանով, որն ասես դրախտավայր է ուղեկցում:

Կամուրջը կառուցել են տեղի բնակիչները: Այն ունի 160 մետր երկարություն, մինչև 63 մետր բարձրություն և կշռում է շուրջ 14 տոննա:

Հավանեցի՞ր. տարածիր