Թվում է՝ ամեն բան էլ գիտենք թեյի մասին: Սակայն ահա ներկայացնում ենք մի քանի փաստ, որոնք գուցե զարմացնեն անգամ «պրոֆեսիոնալ» թեյասերներին:
- Հին Չինաստանում անհրաժեշտ էր համարվում մինչև օգտագործելը թեյը պահպանել առնվազն մեկ տարի:
- Թեյը պարունակում է վիտամինների ողջ սպեկտորը, սակայն նրանցից հիմնականը Р-ն է:
- Ի՞նչ եք կարծում, ո՞ր խմիչքում են գիտնականներն ավելի շատ կոֆեին հայտնաբերել՝ թեյի՞, թե՞ սուրճի մեջ: Պարզվում է՝ թեյի մեջ այն ավելի շատ է: Սակայն թեյի կոֆեինը, այսպես կոչված «թեինը», ավելի թույլ է ներգործում օրգանիզմի վրա, քան նրա «սրճային ազգականը»:
- Թեյի բոլոր տեսակները բաժանվում են հետևյալ խմբերով՝ սև, կանաչ, կարմիր և դեղին: Հյութի գույնը հանդիսանում է թեյի տերևի կենսաքիմիական հատկանիշների տեսանելի արտահայտությունը:
- Կանաչ թեյը պարունակում է 50 տոկոս ավելի շատ C վիտամին, քան սևը:
- Բրիտանիայում կիտրոնով թեյը կոչում են ռուսական թեյ. Արևմտյան Եվրոպայում այն համարում են ռուսների հայտնագործությունը:
- Անգլիայում թեյելիս ընդունված է բաժակում նախ կաթ լցնել, ապա միայն թեյը: Սա էլ «անգլիական թեյն» է:
- Փաթեթիկով թեյի գյուտը կատարվել է 1904 թվականին:
- Թեյի օգտագործման առաջին հիշատակությունը վերաբերում է 4-րդ դարին:
- Ամեն օր աշխարհում 3 միլիարդ բաժակ թեյ են խմում:
- Օգտագործած թեյնիկը կարելի է կիրառել որպես հոտերի կլանիչ սառնարանում:
- Թեյի պատրաստումը տեղի է ունենում չորս փուլով: Առաջին՝ ձեռքով հավաքում են վերին տերևներն ու ծաղիկները և թողնում մի քանի օր չորանալու: Երկրորդ՝ դրանք տրորում են մետաղյա գրտնակներով, որպեսզի ավելացնեն բույրը և համը: Երրորդ՝ թեյի այդ հումքը թողնում են բաց երկնքի տակ՝ օքսիդացման համար: Եվ վերջում տերևները տաքացնում են, որպեսզի հեռացնեն մնացած խոնավությունը: