1. Մեղքը պատճառ է անպատվության, իսկ այն ծնվում է անբանությունից: Եթե պարապությունը բարիք լիներ, ապա հողը ամեն բան կտար առանց ցանելու և մշակելու, բայց նա ոչ մի նման բան չի անում:
2. Ոչինչ չկա աշխարհի վրա, որ չփչանա անշարժությունից: Այսպես անշարժ լճացած ջուրը հոտում է, իսկ հոսող ջուրը պահպանում է իր մաքրությունը և վճիտությունը: Նաև երկաթը, որ անշարժ ընկած է, դառնում է ավելի թույլ՝ ընկնելով որակից և պատվում է ժանգոտությամբ, իսկ գործի մեջ գտնվողը դառնում է թե՛ օգտակար և թե՛ գեղեցիկ՝ չզիջելով իր փայլով արծաթին:
3. Անձն իր բնությամբ կարիք ունի շարժման և տանել չի կարող անգործությունը: Աստված այն ստեղծել է որպես գործող էակ, դրա համար էլ նա գործում է իր բնության համեմատ, իսկ անգործությունը հակառակ է նրա բնությանը: Ոչ մի այլ ամոթալի բան չկա պարապությունից և անգործությունից, դրա համար էլ Աստված մեր մեջ դրել է աշխատելու կարիքը:
4. Աղքատությունը ստիպում է աշխատել, այլ ոչ թե գողանալ: Գողությունը տեղի է ունենում ծուլությունից, աղքատությունը մղում է ոչ թե գողության, այլ աշխատասիրության, և այսպես, գողության պատճառը անհոգությունն է: